Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյանը։
Այս ընտրությունների արդյունքում անհամաչափ շատ են անվավեր քվեաթերթիկները, այս պահի դրությամբ մոտ 150 ձայնի պատճառով քննվում է ևս մեկ քաղաքական ուժի անցողիկության խնդիրը: Այս մասին Սահմանադրական դատարանում քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:
«Նույն ընտրատեղամասում արձանագրված երկու օրինակ ունենք, որ տպագրական հատվածը տարբերվում է, ծրարների մի օրինակում մեկ այլ տպագրական նիշով է, մյուսում՝ այլ:»,- նշել է «Ուժող Հայաստա» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:
Նա նշել է, որ, ըստ իրենց ունեցած տվյալների, խոսքը վերաբերում է տեսանելիորեն իրարից տարբերվող երկու տեսակի ծրարների։ Նրա խոսքով՝ առկա են օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ առանց արևի լույսի, պարզապես ծրարը դիտելով, հնարավոր է եղել հասկանալ, թե քաղաքացին որ քաղաքական ուժի օգտին է քվեարկել։ Նա նաև նշել է, որ արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին ծրարով մոտեցել է վերջին սեղանին, որտեղ պետք է թաքցվեր դրոշմանիշը, սակայն հանձնաժողովի անդամը, որը սովորաբար ներկայացնում է որևէ քաղաքական ուժ, դրոշմանիշը փակցրել է այնպես, որ այն հնարավոր է եղել պոկվի քվեատուփում։
«Համոզմունք եմ հայտնում, որ նման փաստերի առկայության պարագայում այս գործընթացը ևս կարող էր ազդեցություն ունենալ, որովհետև մենք չենք կարող մոտիվների մասին համալիր քննություն իրականացնել բոլոր ընտրատեղամասերում, բայց կա գոնե արձանագրված այդ մեկ դեպքը: Կարծում եմ, որ այս իրավիճակը լրջագույն ուշադրության կարիք ունի, որովհետև քվեարկության գաղտնիության իրավունքը սահմանադրությամբ ամրագրված սկզբունք է»,- նշել է Մելոյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, այնուհետև դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ մինչև հուլիսի 4-ը վերջնաժամկետով։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...