Մխիթարյանը մինչև 2027 կմնա «Ինտերում»
Իտալական «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի հետ։ Նոր համաձայնագրով 37-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբում կմնա մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել և կիսապաշտպանը կշարունակի հանդես գալ «Ներաձուրիի» կազմում։ Մարզական լրագրող Նիկոլո Սկիրայի տվյալներով՝ Մխիթարյանի աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո՝ գումարած բոնուսները։
«Ճանապարհորդությունը շարունակվում է։
187 հանդիպում
12 գոլ
21 գոլայի փոխանցում
6 նվաճած տիտղոս
Եվ դեռ չի ավարտվել»։,- սոցիալական ցանցերում Ինտերը անդրադարձել է պայմանագրի երկարաձգմանը՝ հրապարակելով Մխիթարյանի լուսանկարը։
Հրապարակմանը կից նաև նշվել են ֆուտբոլիստի ցուցանիշները թիմում․
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Հունիսի 30-ին մեկնարկել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում...
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
«Կիլիկիան» գրանցեց հայկական ֆուտբոլի պատմական արդյունքը
«Կիլիկիան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Տարածաշրջանների գավաթի հաջորդ փուլ։Երկու խաղում տոնած երկու հաղթանակները թույլ տվեցին թիմի...