ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրվի բոլոր բնակավայրերի մուտքերում
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Հայաստանում այժմ բացակայում է հստակ իրավական կարգավորում, որը կպարտադրի պետական դրոշի առկայությունը բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ։ Գործնականում միասնական մոտեցում ու պարտադիր պահանջ չկա, և որոշ տեղերում դրոշները տեղադրվում են համայնքային նախաձեռնությամբ։ Այս մասին հուլիսի 1-ին կայացած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Նա առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Պատգամավորները հարցեր են ուղղել պետական դրոշի գործածման ընդհանուր կարգի և բնակավայրերում դրանց տեղադրման վայրի ընտրության վերաբերյալ, որոնց հիմնական զեկուցողը տվել է սպառիչ պատասխաններ։
Հարակից զեկույցով հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը, ով դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը։
Գործադիրի դրական դիրքորոշումը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ Կառավարության ներկայացրած առաջարկները նախագծի համահեղինակների կողմից ընդունվել են։
Հանձնաժողովը կողմ է քվեարկել և դրական եզրակացություն տվել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...