Հնդկաստանի վարչապետը` Պուտինի նստավայրի վրա հարձակումների վերաբերյալ
Հնդկաստանը խորապես մտահոգված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից: Այս մաիսն ասել է վարչապետ Նարենդրա Մոդին։
«Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից», - գրել է Մոդին սոցիալական ցանցերում։
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ «շարունակական դիվանագիտական ջանքերը ներկայացնում են ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղին»։
«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին կենտրոնանալ այս ջանքերի վրա և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել դրանք», - հավելել է նա։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևը դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում ահաբեկչական հարձակում է իրականացրել նախագահական նստավայրի վրա՝ օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել են ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության մասին
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման զորավարժություններին Ուկրաինայի մասնա...
Ուկրաինան չի ձեռնարկում հարձակողական գործողություններ. ՌԴ ԶՒ
Թշնամին չի ձեռնարկում հարձակողական գործողություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վ...
Ռուսաստանի զինված ուժերը վստահորեն առաջ են շարժվում. Պուտին
Ռուսաստանի զինված ուժերը վստահորեն առաջ են շարժվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։«Սիրելի՛...
ԱԹՍ-ներով հարձակվել են նախագահական նստավայրի վրա. Լավրով
Կիևը անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Նովգորոդի մարզի նախագահական նստավայրի վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Ռ...