Հասարակություն

ՌԴ ԱԳՆ աշխատակցին 12 տարի ազատազրկել են՝ ԱՄՆ հետախուզության հետ համագործակցության համար

ՌԴ ԱԳՆ աշխատակցին 12 տարի ազատազրկել են՝ ԱՄՆ հետախուզության հետ համագործակցության համար

Մոսկվայի քաղաքային դատարանը Ռուսաստանի ԱԳՆ նախկին աշխատակից Արսենի Կոնովալովին 12 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ամերիկյան հետախուզության հետ կապի համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։


«Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 1987թ. ծնված Արսենի Սերգեևիչ Կոնովալովի նկատմամբ, ով ձերբակալվել էր Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից 2024 թվականի մարտին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար»,- գրում է լրատվականը։ 


 Նրան նաև նշանակվել է 100 հազար ռուբլի տուգանք և ազատության սահմանափակում՝ մեկ տարի ժամկետով։


«Անվտանգության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կոնովալովը, լինելով Ռուսաստանի ԱԳՆ աշխատակից, ԱՄՆ տարածքում երկարաժամկետ արտասահմանյան գործուղման ընթացքում, դրամական վարձատրության դիմաց սեփական նախաձեռնությամբ ամերիկյան հետախուզությանն է փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները», - հայտարարել են հատուկ ծառայությունից։


ԱԴԾ քննչական վարչության կողմից հարուցվել և քննվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250