124 հանցագործություն՝ մեկ օրում

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները դեկտեմբերի 18-19-ը բացահայտել են հանցագործության 124 դեպք:


Մասնավորապես՝


57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,


9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության,


5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու,


4 դեպք՝ թմրանյութի իրացման,


3-ական դեպք՝ խարդախության, սառը զենքի հայտնաբերման,


2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության առանց իրացման նպատակի։


Բացահայտվել են հոգեկան ներգործության, ավազակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝


3-ական դեպք՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության։


Հայտնաբերվել է 8 հետախուզվող։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։


Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Քաղաքականություն

Պատահարներ