Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածքում մառախուղ է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար. բացահայտվել է 129 հանցագործություն
Հանրապետությունում դեկտեմբերի 11-12-ը բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝...
Արցախցիների բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026-ի դեկտեմբերի 30-ը
Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի...
5 մարզում սպասվում է քամու ուժգնացում
Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է ք...
Աննա Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով բացվել է կեղծ օգտահ...