Վեհափառ Հայրապետը կատարել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հունիսի 6-8, 2017 թվակիր Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշման համաձայն, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմի 21 անդամի ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամներից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի Դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ Սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության։
Նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։
Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
2027 թվականի hունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին հաղո...
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ազատությունը սահմանափակելու ոչ մի հիմք չկար. Ռուբեն Մելիքյան
«Իմնեմնիմի»-ի առաջին գործը, ինչպես նաև այս գործն այն սակավաթիվ գործերից է, որոնք, ցավոք, ստացել են միջազգային արձգանք: Ա...
Թող իրենք վարչապետ լինեին, իրենց ներկայացնեի. Նազիկ Ավդալյան
Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազ...