Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման. Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժման անդամները Մայր Աթոռում են
Այս քայլով Փաշինյանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, բայց ՀՀ-ում ապրողները գիտեն, որ նա Սրբազաններին, քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ: Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Միակ մտավախությունս այն է, որ կգնան եկեղեցու պառակտման, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը: Մենք պետք է մի ժայռ ունենանք, որի վրա հենվում ենք, երբ ազգային միասնությունից ենք խոսում»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
Նշենք, որ քիչ առաջ Մայր Աթոռ են ժամանել «Մեր ձևով» շարժման անդամները:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ ՆիկոլՓաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով ժամը 17:00-ին հավաք են կազմակերպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:





























