ՄԱԳԱՏԷ-ն չի արձանագրել միջուկային սպառնալիքներ Ռուսաստանից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Ռուսաստանը չի սպառնացել միջուկային զենքի կիրառմամբ։
«Ես չեմ արձանագրել միջուկային հարված հասցնելու սպառնալիքներ»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի վերաբերյալ համապատասխան հարցին։ Նրա խոսքով՝ որոշ փուլում «հնչել են հայտարարություններ այն մասին, որ էքզիստենցիալ սպառնալիքի դեպքում գոյություն ունեն միջուկային զինատեսակներ»։
«Իրականում դա միջուկային զենքի կիրառման դոկտրինան է գրեթե բոլոր երկրների համար։ Միջուկային զենքը զսպման միջոց է», – նշել է Գրոսսին Pais թերթին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ միջազգային լարվածության աճը շարունակում է մնալ ռիսկի գործոն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկա պայմաններում միջուկային զսպումը Ռուսաստանի համար արտաքին սպառնալիքների չեզոքացման անբաժանելի տարր է։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում նշվել էր, որ Մոսկվան երբեք սպառնալիքներ չի հնչեցրել որևէ երկրի հասցեին, իսկ Ռուսաստանի միջուկային դոկտրինան նախատեսում է միայն պատասխան հարված՝ իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կիրառման դեպքում:





























