Սերժ Սարգսյանի Արման Թաթոյան, վանդակը գլխումդ է. Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյում գրառում է կատարել.
«Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը վանդակ է կառուցել, և ինքը պետք է քանդի այն:
Ու սա ասում է մի մարդ, ով 2018-ին նոր կարողացավ ոտքը հանել վանդակից հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ու հեղափոխության արդյունքում: Բայց դե ֆիզիկական վանդակից կարող է ոտքը հանել, բայց երբ վանդակը գլխումդ է, այդտեղ Փաշինյանն էլ չի կարող օգնել»,- գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ` «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես նշված էր.
«2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է: Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն։
Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք միասին միավորել մեր ժողովրդին ու իրական խաղաղություն, ուժ և արդարություն բերենք մեր երկրին»
Նմանատիպ հոդվածներ
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...