Մոսկվան պատրաստ չէ փոխզիջման գնալ, հարկավոր է ուժեղացնել ճնշումը․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Կրեմլում Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնացների հանդիպումը, նշել, որ այն չափազանց կարևոր է։ Մարկ Ռյուտեն տեղեկացրել է, որ դաշինքը սերտ կապի մեջ է Վաշինգտոնի հետ։
«Կլինեն և այլ քայլեր, բայց ամեն փուլի մասին մեկնաբանություններ չենք անի»,- հավելել է պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ զրույցում։
Ռյուտեն նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման հասնելու ջանքերին զուգահեռ՝ դաշինքը մտադիր է շարունակել զենք գնել Ուկրաինայի համար։
Ռյուտեն մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան պատրաստ չէ փոխզիջման գնալ, ուստի հարկավոր է ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը և շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...