Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար և ԵՄ ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսի վերջին հայտարարությունները։
«ԵՄ ներկայացուցիչներ Կայա Կալլասը և Մարթա Կոսը բառացիորեն բացահայտեցին իրենց։ Նրանց հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Երևանի հետ փոխազդեցության մեջ նրանց միակ նպատակը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վնասելն է։ Այլ կերպ ասած՝ նրանք դադարել են թաքցնել դա։ Հնարավոր է՝ նրանք կցանկանային թաքցնել դա, բայց իրենց մտավոր կարողությունները խանգարում են», - ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ Եվրամիությունը փորձում է ամեն եղանակով խաթարել Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական փոխշահավետ և հարգալից գործընկերությունը՝ հայկական տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում։
«Ի՞նչ խնդիր կա հայ սպառողի, Հայաստանի քաղաքացիների հետ ռուս-հայական էներգետիկ համագործակցությունից։ Ոչ մի։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել այս վամպիրները իրենց քաղաքացիների հետ։ Եվրամիության երկրներում սովորական մարդիկ մի քանի անգամ ավելի են վճարում։ Նրանք ուզում են նույնը անել այլ երկրների հետ», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Արշակ Սրբազանը կալանավորվեց․ փաստաբան
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ Այս մ...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...