ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար, և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխանն քննությունները: Այդ մասին Ազգային ժողովի Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ դպրոցի ավարտական դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու աշակերտների հնարավորությանը վերաբերող հարցին:
«Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել, օրինակ, ավագ դպրոցներից՝ հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները: Միանշանակ դրական եմ գնահատում: Շնորհակալություն լավ առաջարկի համար մեր բոլոր սովորողներին: Վստահ եմ, որ մոտ ապագայում կքննարկենք՝ ինչպես կարող ենք սկսել իրականացնել և ինչո՞ւ ոչ, սեպտեմբերին մեկնարկենք»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...
Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար,...