Այո՛, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել․ Փաշինյան
2026 թվականի հիմնական խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններին տեր կանգնի խաղաղությանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն արձանագրել է՝ խորհրդարանական հերթական ընտրությունների մասով ունեն լավատեսություն:
«Ես կրկին ընդգծում եմ՝ այո՛, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չէ, դա իր խաղաղությունն է, իր զավակների, ընտանիքի, թոռների, ծոռների խաղաղությունն է, և սա մեծագույն տուրք է բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին՝ անկախ նրանից, թե մեր պատմության որ շրջանում են այդ նահատակությունը և զոհողությունը տեղի ունեցել»,- ասել է վարչապետը՝ ամփոփելով ելույթը:
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար,...