Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ լինելու է 1 բացառություն:
«Բացառությունը հետևյալն է. մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված, այսինքն՝ 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաների համար»,- ասել է նա:
Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ Հայաստանը 2022, 2023, 2024 թվականներին ունեցել է ոչ միայն ԱԱՀ արտոնություն, այլև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում: 2022 թվականին՝ 7000 միավոր, իսկ 2023, 2024 և 2025 թվականներին՝ 8000-ական միավոր:
«2023-ին մեքենաների ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր: 2022 թվականի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 75 տոկոսով: 2024 թվականին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023 թվականի համեմատությամբ աճել է 22 տոկոսով:
2019 թվականի համեմատությամբ 2024 թվականին 17,6 անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ և նմանատիպ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել ՀՀ: Մասնավորապես` նոյեմբերի 19-ի դրությամբ (2025 թվականի վիճակագրությունն ասեմ) Հայաստան է եկել 16381 միավոր ավտոմեքենա, 7 միավոր ավտոբուս և 2479 միավոր մոտոցիկլետ կամ մոպեդ, այսինքն՝ փաստացի արդեն 19000 ավտոմեքենա, տրանսպորտային միջոց է եկել ՀՀ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ բավականին շատ է, հետևաբար, կարող ենք ակնկալել մինչև տարեվերջ, որ կկրկնապատկվի նախորդ տարվա ներմուծման ցուցանիշը»,- հավելել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...