Նոր մեղադրանք առաջադրվեց Գրիգորի Խաչատուրովին. միջպետական հետախուզում է հայտարարվել
Նոր մեղադրանք է առաջադրվել Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին. միջպետական հետախուզում է հայտարարվել։
Auroranews.am-ին Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով:
«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- հայտնում է գերատեսչությունը:
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Արտակարգ դրության երկարացման փոխարեն՝ նոր օրենք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ասել Աշոտ Փաշինյանը վարչապետին իր առևանգման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հորդորել իր որդուն հետ վերցնել Գայանե Հակոբյանի դեմ ներկայացված բողոքը։ Նա այդ մասին հայտ...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...
Հարկային փոփոխություններ՝ ոսկի արտադրողների և վերավաճառողների համար․ նախագիծ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում են...