Հարկային փոփոխություններ՝ ոսկի արտադրողների և վերավաճառողների համար․ նախագիծ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններ։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ նախագծի հիմքում տնտեսության վերամշակող ճյուղերի՝ ոսկեգործության և ադամանդագործության հարկային միջավայրի բարելավումն է։ Առաջարկվում են ԱԱՀ-ով հարկման արտոնյալ կարգավորումներ, որոնք էականորեն տարբերվում են մյուս ոլորտներից։
Զեկուցողի պարզաբանմամբ՝ թեև ոսկու և թանկարժեք քարերի վաճառքն ազատված է ԱԱՀ-ից որպես հումք, սակայն դրանցից պատրաստված զարդերի իրացումը հարկվում է։ Սա հանգեցնում է սպառողին հասնող պատրաստի արտադրանքի գնային ծանրաբեռնվածության։ Բացի այդ, բարձրարժեք հումքի պատճառով տնտեսվարողները հաճախ հատում են շրջանառության հարկի շեմը, ինչը վնասում է նրանց մրցունակությանը և շուկայում անհավասարություն ստեղծում։
Փոփոխություններով առաջարկվում է երկու արտոնյալ կանոն՝ արտադրողների և վերավաճառողների համար։ Քանի որ ոսկին վերամշակման ընթացքում միայն փոխում է ձևը, բազմակի հարկումը համարվում է ոչ հիմնավոր։ Նախագծով սահմանվում է ԱԱՀ-ի հարկման բազայի հաշվարկման նոր կարգ։ Արտադրողների համար բազա կհամարվի իրացման արժեքի (կամ իրական արժեքի 80%-ի) և հումքի ձեռքբերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան հարկման բազայի 10%-ը։ Վերավաճառողների համար հարկման բազա կդիտարկվի իրացման արժեքի և ձեռքբերման գնի տարբերությունը։
Միաժամանակ, նախատեսվում է սահմանափակել առևտրական գործունեությամբ զբաղվողների կողմից ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը՝ բյուջեից վերադարձման ենթակա գումարների ձևավորումից խուսափելու համար։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ոսկեգործության ոլորտի զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, որտ...
ԱՆ-ն՝ Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների առողջական վիճակում...