ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ասել Աշոտ Փաշինյանը վարչապետին իր առևանգման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հորդորել իր որդուն հետ վերցնել Գայանե Հակոբյանի դեմ ներկայացված բողոքը։ Նա այդ մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մասին։
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել, իմ որդին զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու համար»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` երբ իրավական ընթացք է տրվել հարցին, ինքը երկրում չի եղել։ Երբ զրուցել է որդու հետ, նա իր ներկայացրած բողոքը հիմնավորել է այն հանգամանքով, որ իրենց պայքարի ամբողջ նպատակը հենց այն է եղել, որ ՀՀ–ում հարցերն իրավական ձևերով լուծվեն։
«Նա ասաց` հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին։ Ասենք` ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ–որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, կամ սպառնալիքին սպառնալիքով, կամ առևանգմանն առևանգմամբ պատասխանեմ։ Նա ինձ ասաց` բնականաբար, դա անընդունելի է, և ՀՀ–ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն»,– իր և որդու զրույցը լրագրողներին պատմեց Փաշինյանը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն էր տարածվել, թե փորձել են առևանգել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի վերընտրության տոնակատարության արդյունքում զոհեր կան
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոկում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Թուրքիայի կողմից օկուպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Մակրոնը քայլելով զրուցում են հնգակողմ հանդիպումից առաջ
Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, հիմա նա այլևս հերոսածին մայր չէ՞․ Փաշինյան
Այսօր լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետը, այն որ հասրակությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործող աղբավայրը ամբողջապես կփակվի․ Ավինյան
3 կարևոր նախաձեռնություն կա աղբի կառավարման խնդրին լուծումներ տալու համար։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձ...