Քաղաքականություն Կարևոր

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
 «Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը կիրառելու…

 «Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը կիրառելու վերաբերյալ։ Դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։


Ըստ աղբյուրի՝ Խաչատուրովը ներկայում գտնվում է Մոսկվայում և Հայաստան կարող է վերադառնալ միայն իր կամքով։ Այդ իրավիճակում մեղադրյալին միջազգային հետախուզում հայտարարել հնարավոր չէ, սակայն նա պարտավոր է ինքնուրույն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։


Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականից քննվող քրեական գործից վերջերս առանձնացված մասով՝ ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցություն կամ իշխանության չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնաս)։

Նմանատիպ հոդվածներ

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանությ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250