Քաղաքականություն
Համաշխարհային տնտեսությունը կանգնած է խորացող մասնատման վտանգի առաջ. Օրեշկին
Համաշխարհային տնտեսությունը կանգնած է խորացող մասնատման վտանգի առաջ՝ պայմանավորված զարգացած երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներով, ակտիվների առգրավմամբ և այլ «անօրինական» միակողմանի միջոցներով։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը՝ ելույթ ունենալով G20 գագաթնաժողովում։
Օրեշկինը ընդգծել է, որ զարգացած երկրները շարունակաբար կիրառում են առևտրային արգելքներ, տեխնոլոգիական և կրթական սահմանափակումներ, ինչպես նաև պետական ակտիվների բռնագրավում, ինչը, ըստ նրա, խաթարում է գլոբալ տնտեսական կայունությունն ու համագործակցությունը։
Նշենք, որ G20 առաջնորդների գագաթնաժողովը մեկնարկել է Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Հարեւանները ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ եւ սպորտի մարզիչ
WRed
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Julya
«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող». ադրբեջանցի պատգամավորներն արդեն Հայաստանում են
Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան
WRed