Վասիլիս Մարագոսը ԵՄ-Հայաստան գործընկերության մասին
Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման, օրենքի գերակայության ամրապնդման գործում։
Այս մասին խոսել է «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» միջոցառման բացման արարողության ժամանակ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ արդիականացնելով իրավական և ինստիտուցիոնալ համակարգը, բարձրացնելով իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետությունը և դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։
Անդրադառնալով անցկացվող համաժողովի կարևորությանը՝ Վասիլիս Մարագոսը նշեց, որ գործընկերության միջոցով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը շարունակում են համատեղ աշխատել՝ աջակցելու օրենքի գերակայությանը, ժողովրդավարական կառավարմանը, ինչպես նաև արդարադատության ինստիտուտներն ամրապնդող բարեփոխումներին: Նրա բնորոշմամբ՝ սա վերաբերում է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանին։
«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում ազգային սահմաններով։ Հանցավոր ցանցերը միջազգային համագործակցություն են իրականացնում։ Մեր արձագանքը պետք է շատ լավ համակարգված լինի։Ես վերահաստատում եմ Եվրոպական միության ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և մեր շարունակական գործընկերությանը Հայաստանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ»,-ընդգծեց Վասիլիս Մարագոսը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...