Մենք հաստատ մեղավոր չենք, որ շատ կոռուպցիոն դեպքեր են եղել. Բադասյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին
Ցանկացած նախկին պաշտոնատար անձի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որ հարուցվում, քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական են:
Այս մասին, այսօր` ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ ՀՀԿ-ի հայտարարությանը, որ դա շինծու, մեկ մարդու ցուցմունքով գործընթաց է:
«Նույնիսկ կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են: Այսինքն, որ սա քաղաքական հետապնդում է եւ այլն: Գործող իշխանությունը որեւէ կերպ մեղավոր չի, որ նման շատ կոռուպցիոն դեպքեր են եղել եւ այսօր ամբողջ իրավապահ համակարգը լծված է կոռուպցիոն բնույթի քրգործերի քննությանը: Մենք հաստատ մեղավոր չենք: Հիմա էլ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ գործեր հարուցվում են, քննվում են, այսինքն որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նախարարը:
Հարցին, թե արդյոք ճնշում չէ այն, որ դատարանի առջեւ հավաքվել են Սերժ Սարգսյանի աջակիցները եւ ակցիա են իրականացնում, Բադասյանն ասաց. «Դա կախված է ակցիայի ձեւից, բնույթից եւ այլ հանգամանքներից»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...