Հասարակություն

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է անում խուսափել Իրանի, Իրաքի և Լիբանանի օդային տարածքով թռիչքներից

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է անում խուսափել Իրանի, Իրաքի և Լիբանանի օդային տարածքով թռիչքներից
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) նոր նախազգուշացում է հրապարակել՝ ավիաընկերություններին կոչ անելով խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։ Գործակալության…

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) նոր նախազգուշացում է հրապարակել՝ ավիաընկերություններին կոչ անելով խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։



Գործակալության հայտարարության համաձայն՝ նույն զգուշացումը վերաբերում է նաև Իրաքին և Լիբանանին, քանի որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ–Իրան հարաբերությունների շուրջ առկա անորոշությունն ու իրավիճակի հնարավոր արագ սրացման ռիսկերը դեռ պահպանվում են։



EASA-ն խորհուրդ է տվել կոմերցիոն ավիաընկերություններին առավելագույն զգուշությամբ պլանավորել և իրականացնել թռիչքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։



Անվտանգության նախազգուշացման ժամկետը մինչև հուլիսի 8-ն է: 

Նմանատիպ հոդվածներ

Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ

Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250