Էրդողանն անձամբ կգնա Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրները:
Նշվում է, որ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ բանակցություններ կվարի։
«Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի համաձայնության հասնելու համար։ Թուրքիան առանց Ռուսաստանի նոր երթուղին համարում է «անառողջ»։ Թուրքիայի նախագահի խորհրդական Ակիֆ Քըլըչը մեկնում է Ուկրաինա, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես սպասվում է, կայցելի Ուկրաինա և Ռուսաստան», - հայտնել է թուրքական պարբերականը։
Մյուս կողմից` Էրդողանը Պուտինի հետ հանդիպում է նախատեսում Ռուսաստանում։ Ըստ նախագահական աղբյուրների՝ Էրդողանի այցը կարևորագույն քայլ կլինի «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրականացումը շարունակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...