Պատիժ կրողներին էլ պետք է տալ ծառայությամբ պարտքը մարելու հնարավորություն․ Հայկ Սարգսյան
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին առաջարկում է բանակում ծառայելու հնարավորություն տալ նաև ազատազրկված անձանց, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ նույն հնարավորությունից կարող են օգտվել հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները, մինչդեռ պատիժ կրողները զրկված են այդ իրավունքից։
«Ստացվում է, որ տարիներով Հայաստանից դուրս գտնվող, հետախուզման մեջ գտնվող անձը կարող է օգտվել այդ հնարավորությունից, իսկ նա, ով կամավոր ներկայացել է և այժմ անազատության մեջ է, չի կարող։ Ես առաջարկում եմ նույն հնարավորությունը տալ նաև պատիժ կրողին»,– ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունը շահավետ է նաև պետության համար։Նրա խոսքով՝ այդ փոփոխությունը շահավետ է նաև պետության համար։ Նա նշում է, որ այդպես պետությունր կկրճատի ծախսերը։
«Այսօր մեկ կալանավորի վրա ամսական մոտ 300 հազար դրամ է ծախսվում՝ սննդի և այլ կարիքների համար։ Եթե այդ մարդը ծառայի, այդ ծախսերը չեն լինի։ Այսինքն՝ պետությունը կունենա ավելի քիչ կալանավոր, ավելի շատ զինվոր և լրացուցիչ եկամուտ»,– նշել է նա։
Հայկ Սարգսյանը նաև նշել է, որ օրինագիծը չի ընդգրկվել Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին անհիմն մերժումով։
«Կառավարությունը տվել է դրական եզրակացություն, եղել է նաև համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Խոսել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ, նա համաձայնել էր, որ հարցը ներառվի արտահերթ նիստում։ Սակայն հետո պարզվեց, որ պարոն Կոնջորյանն առանց հիմնավորման դեմ է արտահայտվել, և հարցը չի ներառվել։ Այդ պատճառով հիմա ստիպված լրացուցիչ ստորագրահավաք եմ իրականացնում»,– ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս որոշումից տուժում են և՛ պետությունը, և՛ քաղաքացիները։
«Այս օրենքն ինձ պետք չէ։ Այն պետք է այն 16 տղաներին, որոնք վերադարձել են Հայաստան, բայց հնարավորություն չեն ստացել ծառայությամբ մարել իրենց պարտքը։»,– նշել է նա։
Նա նաև վստահեցրել է, որ կուսակիցների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները լավ են։
«Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են, թշնամիներ չունեմ։»,– ասել է Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...