Սահմանադրական դատարանի որոշումը պետք է բխի ներկայացված փաստարկներից․ Արամ Վարդևանյանը։
Ընտրությունների արդյունքները վիճարկող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայցվորների ներկայացրած փաստարկները, իր գնահատմամբ, համոզիչ են եղել և դատարանը պետք է դրանց պատշաճ գնահատական տա։
«Մենք իսկապես բարդ ժամանակներում ենք գտնվում, երբ խոսվում է դատաիրավական համակարգի անկախության խնդիրների մասին։ Սակայն Սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է, և պետք է առաջնորդվի բացառապես Սահմանադրությամբ։ Կարծում եմ՝ դիմողների ներկայացրած փաստարկները, բացառությամբ մեկ դիմողի, առավել քան համոզիչ էին»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում այդպես էլ չի հիմնավորվել, որ ընդդիմության կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները որևէ էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
«Ես նույնիսկ առաջարկեցի, որ եթե իրենք հավատում են իրենց պնդումներին, ապա թող համաձայնեն նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի անցկացմանը, սակայն այդ առաջարկին չարձագանքեցին»,- նշել է նա։
Վարդևանյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանում քննության առարկան ոչ թե ընդդիմության ձայների լեգիտիմությունն էր, այլ այն, թե արդյոք 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են զանգվածային և կազմակերպված ընտրախախտումներով։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության վերաբերյալ հարցերին՝ Վարդևանյանը նշել է, որ այդ մտահոգությունը բարձրաձայնել են դեռևս առաջին նիստում և առաջարկել համապատասխան իրավական լուծում, որը, սակայն, չի կիրառվել։
«Եթե Սահմանադրական դատարանի նույնիսկ մեկ դատավորի լեգիտիմության հետ կապված խնդիր կա, դա կարող է ստվերել ամբողջ դատարանի կազմի լեգիտիմությունը»,- եզրափակել է Վարդևանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...