Ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից. Արմավիրի մարզպետ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.
«Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
Այսօր առավոտից մամուլում քննարկվում է, որ ես կրում եմ հայտնի ապրանքանիշի աքսեսուար, որի մասին, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հայտարարագրվել է:
Ցանկանում եմ, փարատել այս տեղեկատվությունը տարածողների և այդ տեղեկատվությանը չարախնդորեն ու չկամաբար վերաբերվողների կասկածամտությունը:
Արմավիրի մարզում, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը ու ընտանիքիս ավագներին, պետք է իմանան, որ նրանք քրտնաջան աշխատանքի միջոցով ստեղծել են այն ինչ, ունենք:
Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից:
Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, որպես ընտանիքի նվեր, երբ ես ոչ մի պաշտոն չէի զբաղեցնում:
Ավելացնեմ նաև, որ նմանատիպ նվերներ քրիստոնեաբար մաղթում եմ յուրաքանչյուրին, ով չարախնդությամբ կամ քաղաքական դիվիդենտ հավաքելու մտայնությամբ է վերաբերվում հայտարարագրումս ներկայացված այս տեղեկատվությանը:
Բարին ընդ ձեզ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «5-րդ ալիքի» օպերատորը՝ հեղույսը (բոլտը) պատի մեջ դնելու մասին
Araratnews-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է «5-րդ ալիքի» լրագրողը հեղույսը (բոլտը) դնում պատի...
Բայդենը ցուցմունք չի տա իր իմփիչմենթի շրջանակում
Ջո Բայդենը իր նկատմամբ իմփիչմենթի հետաքննության ընթացքում ցուցմունք չի տա։ Այս մասին Սպիտակ տունը տեղեկացրել է ԱՄՆ...
Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից...
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը լուծվել է, քննարկման ենթակա չէ. Սալիվան
«Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցը լուծվել է և քննարկման ենթակա չէ»...