Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ, «համր» տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին` ոչ մի խոսք: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն:
Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել` եթե իշխանության գաք, Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկե՞ք Ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։ Ռ. Քոչարյանը նաեւ ուղիղ չի պատասխանել, սակայն տողատակերում հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...