Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։
Լատվիայի ժողովուրդը, անցնելով անկախության դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը, կառուցել է ժողովրդավար և դինամիկ զարգացող պետություն։
Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հատկապես քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Առանձնահատուկ բարձր եմ գնահատում Լատվիայի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:
Թույլ տվեք այս խորհրդանշական օրը մաղթել Լատվիայի ժողովրդին խաղաղություն, բարօրություն և նոր ձեռքբերումներ՝ զարգացման և առաջընթացի ճանապարհին»,- գրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփն առաջարկում է Վաշինգտոնում կառուցել աշխարհի ամենամեծ հաղթակամարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ամերիկայի անկախության 250-ամյակի կապակցությամբ կառուցել «Անկախության» հաղթակամար, որը...
Հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը՝ որոշել եմ. Սանասարյան
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չենք առանձնացնում․ վարչապետը՝ Սյունիքի մասին
«Վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքում»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կառավարության...
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը` ԵՄ-ի առաքելության ղեկավարի այս հայտարարությանը` Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակման
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար...