ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չենք առանձնացնում․ վարչապետը՝ Սյունիքի մասին
«Վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքում»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կառավարության կողմից իրականացված ծրագրերին, նշեց, որ կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ողջ հանրապետությունում և, մասնավորապես, Սյունիքում։
Վարչապետը նշեց, որ 100 միլիարդից ավելի ներդրումներ են արվել այնտեղ. «Մեղրիում վերակառուցվում է Հայաստան-Իրան սահմանի մաքսակետը: ԵՄ-ի աջակցությամբ այնտեղ ժամանակակից մաքսակետ ենք ստեղծում, որը աշխատատեղերի լուրջ խթան է լինելու: Վերջերս ստորագրեցինք պայմանագիր, ըստ որի՝ շուտով կսկսվի Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը»:
Նիկոլ Փաշինյանը միտում է տեսնում, որ Սյունիքը կամ Մեղրին որպես անվտանգային, խոցելի գոտի առանձնացված են. «Բայց, ո՛չ, մենք չենք առանձնացնում և Սյունիքի մարզի անվտանգությունը, զարգացումը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է։ Իհարկե, այն անվտանգային խնդիրները, որ ունենք, դրանք կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունիքում, Արարատի մարզում...այդ անվտանգային խնդիրները կան և ակնհայտ են, բայց դրանք պետք չէ ո՛չ թերագնահատել և ո՛չ գերագնահատել: Հենց այդ անվտանգային խնդիրները լուծելու համար է, որ խաղաղության օրակարգն ենք որդեգրել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը»․ Հարավային Օսիայի նախագահ
Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զենք չտալու համար ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է ՌԴ-ին դատի տալ․ ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ Ռուսաստանի Դաշնությանը զենք չտալու պատճառով, խնդիրը պետք է լուծվի գործընկերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավարար գումարներ կան․ Ֆինասնների նախարարը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման մասին
Ազգային ժողովի հերթական նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտացո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստին չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է&nb...