Քաղաքականություն
Հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը՝ որոշել եմ. Սանասարյան
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական…
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը՝ որոշել ենք.
դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։
Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի, և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...