Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը` ԵՄ-ի առաքելության ղեկավարի այս հայտարարությանը` Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակման
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը, թե «Ադրբեջանը պատրաստվում է 2023 թվականի գարնանը հարձակման Հայաստանի վրա»։
«Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ԵՄ առաքելության հիմնական խնդիրը ներկայացրել է՝ պաշտպանել Հայաստանը Ադրբեջանից։ Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն։ ԵՄ առաքելությունը չպետք է ենթարկվի կեղծ և զրպարտչական մեղադրանքներին և պետք է գործի իր մանդատի համաձայն», - նշել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...