Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում. Տիգրան Ավինյան
Վաղարշապատի ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի հաղթանակը ժողովրդի հստակ կամքի արտահայտությունն է։ Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ուղին։ Այս մասին ֆեյսբուքի իր թջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին՝ արժանի հաղթանակի համար։ Սա թիմի հաղթանակ է, բայց նախ և առաջ՝ վաղարշապատցիների հաղթանակ, ովքեր ընտրեցին իրենց համայնքի զարգացումն ու ժողովրդավարությունը։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր վաղարշապատցիներին իրենց դիրքորոշման համար։ Այս ընտրությամբ Վաղարշապատը վերացրեց այն պատրանքները, որոնցով սնվում էին վերադարձի ակնկալիք ունեցող նախկին իշխանություններն ու նրանց ածանցյալ խմբերը:
Հասարակությունը հստակ ցույց տվեց, որ երկրի ապագան հիմնվում է ոչ թե հին մեթոդների ու փակ համակարգերի, այլ՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ամրապնդման վրա։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակելու է առաջ շարժվել նույն սկզբունքներով՝ մեր երկրի կայուն, ժողովրդավար և անվտանգ զարգացման համար»,- գրել է Ավինյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը նախնական տվյալներով հաղթել է Վաղարշապատի ընտրություններում:
Նմանատիպ հոդվածներ
Գուրգեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ. Դադարե՛ք արցախահայերի հե...
Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը. Պուտինի օգնական
Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին․ ուղերձներ են ստացվել նաև այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:...
Նիկոլ Փաշինյանը հեռագիր է հղել Իրանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկա...