Գուրգեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ. Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։Ազատ արձակե՛ք Արտուր Օսիպյանին։Լիովին կիսում եմ Արտուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։
Նա իմ ընկերն է, բացառիկ հայրենասեր, ազնիվ և անձնվիրաբար հայրենիքին ծառայող անհատականություն։Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։Արտուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը։
ՀԳ. Արտուրը անձնագրով ԱրՏուր է։ Շատ լավ գիտեմ այդ անվան ճշգրիտ գրելու ձևը։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. ՔՊ-ի վրով պռոգոն ին էրել գողերը. «Ուժեղ Հայաստան»-ը կրկին սկանդալի կենտրոնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառա...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի և քաղաքացու միջև Երևանում տեղի ունեցած միջադեպին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...