Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը. Պուտինի օգնական
Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ուղղությունը կազմակերպությունում հետագա աշխատանքի վերաբերյալ։ Նշեմ, որ դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, և Հայաստանն այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,- ասել Է նա։
Նա հավելել է, որ Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում նոյեմբերի 28-ին նախատեսված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, բայց համաձայնել է այնտեղ փաստաթղթերի ընդունմանը: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի բոլոր միջոցառումների «դռները բաց են»:
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչության վտանգ. Իսրայելի նախազգուշացումը Հայաստան մեկնողներին
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը երեք երկրների համար ճամփորդական նախազգուշացումները համապատասխանեցրել է անվտանգո...
Պատճառ չունենք Ադրբեջանի վրա հարձակվելու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող թեզին, թե Հայաստանին ներքաղաքական նկատ...
Հայկական կողմը hամաձայնվել է, ադրբեջանականը՝ մերժել
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդել է ադրբեջ...
Զախարովան ռուսական ՀՕՊ համակարգի ՀՀ մատակարարման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հունական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը Երևանին ռ...