Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին․ ուղերձներ են ստացվել նաև այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:
Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին, Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը։
Բարձր եմ գնահատում Ձեր՝ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով:
Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր աշխատանքային գործունեությունը, հարուստ կենսափորձը, պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը նշանակալի ներդրում ունեն պետության կայուն զարգացման ապահովման գործում։
Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել տնտեսական զարգացման գործում՝ ցուցաբերելով աճի դինամիկ տեմպեր։ Լիահույս եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ մեր երկրների կառավարությունների համատեղ աշխատանքը կշարունակի հաջողությամբ զարգանալ՝ ի շահ Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների։ Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ»։
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև գործնական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների ընդհանուր շահերի։
Օգտվելով առիթից՝ Ձեր կյանքի այս անմոռանալի օրը մաղթում եմ Ձեզ արևշատություն, առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում նշված է․
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այդ ճանապարհով, եթե հետևենք փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Զգալի հիմք արդեն ստեղծվել է», - ասված է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի ղեկավարը վստահություն է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումները բարձր մակարդակի աջակցության շնորհիվ հնարավորությունների նոր հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար:
Լուկաշենկոն ընդգծել է, որ ակնկալում է հարցերի լայն շրջանակի շուրջ կառուցողական երկխոսության շարունակություն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում:
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ:«Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...