Կսահմանվի նոր նախագիծ՝ Եվրոպական դատարանի վճարումների վերաբերյալ․ Անդրեասյան
Խորհրդարանը քննարկում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որը վերաբերում է Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգին։
Ինչպես ներկայացրել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը, նախագծով նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա կարգավորել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման ընթացակարգը։
Նրա խոսքով՝ արդարացի փոխհատուցման գումարների վճարումը Հայաստանի անվերապահ պարտավորությունն է, սակայն դիմումատուների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացում երբեմն առաջանում են գործնական խնդիրներ։
Անդրեասյանը նշել է, որ օրենքի փոփոխությամբ կստեղծվի նորմատիվ հիմք՝ Կառավարության կողմից ընդունվող որոշման համար, որը կհստակեցնի փաստաթղթերի ներկայացման և վճարման գործընթացը՝ ապահովելով Եվրոպական դատարանի վճիռների պատշաճ իրականացումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին․ ԱԽ քարտուղար
Հայաստանը պատրաստ է մասնակցել ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններին...
ԱՄՆ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կկրճատվի առաջիկա պաշտ...
«Ժամանակ». Ծառուկյանի քաղաքականության մեջ լինելու գինը
«Ժամանակ» թերթը գրում է. «Թավշյա իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերություններում տարբեր պետական...
«Վատ օր Պուտինի համար». Ուկրաինան՝ ԱՄՆ-ից տրամադրվող օգնության մասին
Պաշտոնական Կիևը և եվրոպական դաշնակիցները ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային տրամադրվո...