ՀՀ-ն պատրաստ է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին․ ԱԽ քարտուղար
Հայաստանը պատրաստ է մասնակցել ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններին։ Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում կայացած դիտորդական առաքելության մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Մեր գնահատմամբ՝ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկություն ապահովելու համար։ Մենք անընդունելի ենք համարում տարբեր երկրներից առաքելության նկատմամբ հնչող անհիմն քննադատությունը և աջակցում ենք առաքելությանը՝ իր մանդատն ամբողջ ծավալով իրականացնելու գործում», - ասել է նա։
ԱԽ քարտուղարի խոսքով` Հայաստանը չի ցանկանում լինել միայն անվտանգության սպառող։
«Եվ այս համատեքստում Հայաստանը Բրյուսելին տեղեկացրել է, որ Երևանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»,- նշել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը հավելեց՝ եթե նախկինում ԵՄ–ի հետ համագործակցությունը եղել է տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել է և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն։
«Մենք ԵՄ–ն և անդամ պետությունները դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ»,–հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։ Radar Armenia-ի...