«Վատ օր Պուտինի համար». Ուկրաինան՝ ԱՄՆ-ից տրամադրվող օգնության մասին

Պաշտոնական Կիևը և եվրոպական դաշնակիցները ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության նախագծի ընդունումը: Նաև Իսրայելի և Թայվանի համար ամերիկացի օրենսդիրների հաստատած ընդհանուր գումարը գերազանցում է 95 միլիարդ դոլարը, դրանից մոտ 61 միլիարդը կտրամադրվի Ուկրաինային:


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների այդ քայլը «հազարավոր կյանքեր կփրկի»: «Հուսով ենք՝ օրինագծին կսատարի Սենատը, և այն կուղարկվի նախագահ Բայդենի հաստատմանը: Շնորհակալություն, Ամերիկա», - ասել է Զելենսկին: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ապրիլի 20-ը անվանել է «վատ օր Պուտինի համար»:


Կրեմլը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների քայլը «ուկրաինացիների նոր կյանքեր կարժենա՝ Կիևի ռեժիմի պատճառով»:


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, թե «լավ է ուշ, քան՝ չափազանց ուշ»:


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է, որ «քվեարկությունը Միացյալ Նահանգներում հստակ ուղերձ է հղում Կրեմլին. նրանք, ովքեր հավատում են ազատությանը և ՄԱԿ-ի Կանոնադրությանը, կշարունակեն սատարել Ուկրաինային և նրա ժողովրդին»:




Քաղաքականություն

Պատահարներ