Հայաստանի հավաքականի դեմ դժվար հանդիպում է սպասվում․ Հունգարիայի հավաքականի խաղացող
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։
Այդ կապակցությամբ Հունգարիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված նորեկ, 22-ամյա հարձակվող Դամիր Ռեդժիչը կիսվել է իր տպավորություններով և սպասումներով։
«Շատ ուրախացա, երբ տեղեկացա իմ հրավերի մասին։ Չգիտեի՝ կհրավիրվեմ, թե ոչ, բայց գիտեի, որ նախկինում արդեն քննարկվել է իմ թեկնածությունը։ Փորձում էի մարզումներին և խաղերում լավագույնս հանդես գալ, որպեսզի կազմում հայտնվելու հնարավորություն ունենամ։ Ճաշից հետո հեռախոսս ստուգեցի և տեսա ծանուցումը։ Հենց այդ պահին էլ թիմակիցներս սկսեցին շնորհավորել։
Հիմա ես իմ կյանքի լավագույն մարզավիճակում եմ. չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ անընդմեջ 12 հանդիպում անցկացրել։
Հայաստանի հավաքականի դեմ դժվար հանդիպում է սպասվում։ Նրանք ագրեսիվ են խաղում, և նրանց «կոտրելը» հեշտ չի լինի։ Ինչ վերաբերում է իռլանդացիներին, նրանք ավելի տեխնիկապես պատրաստված թիմ ունեն»,- հարձակվողի խոսքն է մեջբերում M4 Sport-ը։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը` աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող
Վահագն Դավթյանը դարձել է գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող։ Նա առաջ է անցել Ադրբեջանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի երկրորդ ռակետ Մեդվեդևը եզրափակչում է
Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրց...
Փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց. Հարոյանը լքում է ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հ...
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Դեկտեմբերի 28-ին Դուբայում (ԱՄԷ) կկայանա հեղինակավոր Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվի...