Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Դեկտեմբերի 28-ին Դուբայում (ԱՄԷ) կկայանա հեղինակավոր Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվի 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը։ Մրցանակաբաշխությունից 40 օր առաջ կազմակերպիչները հրապարակել են տարվա լավագույնի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների ամբողջական ցանկը։
Ըստ կազմկոմիտեի՝ այս տարի մրցանակին հավակնում են ֆուտբոլի 25 վառ ներկայացուցիչ տարբեր եվրոպական ակումբներից։
Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են.
ՊՍԺ – Ուսման Դեմբելե, Դեզիրե Դուե, Աշրաֆ Հակիմի, Խվիչա Կվարացխելիա, Նունու Մենդեշ, Ֆաբիան Ռուիս, Վիտինյա
Մանչեսթեր Սիթի – Ջանլուիջի Դոնարումա, Էրլինգ Հալանդ
Արսենալ – Վիկտոր Դյոկերեշ, Դեկլան Ռայս
Լիվերպուլ – Ալեքսանդր Իսակ, Ֆլորիան Վիրց, Մոհամեդ Սալահ
Ռեալ Մադրիդ – Վինիսիուս Ժունիոր, Կիլիան Մբապե
Բավարիա – Հարի Քեյն, Մայքլ Օլիսե
Բարսելոնա – Ռոբերտ Լևանդովսկի, Ռաֆինյա Դիաս, Լամին Յամալ, Պեդրի
Այլ ակումբներ – Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սքոթ Մաքտոմինեյ («Նապոլի»), Կոուլ Պալմեր («Չելսի»):
Լավագույն ֆուտբոլիստից բացի, մրցանակաբաշխության ընթացքում կպարգևատրվի նաև տարվա լավագույն մարզիչը։ Թեկնածուների թվում են համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր ու փորձառու մասնագետներն՝ իրենց հաջողություններով աչքի ընկած տարբեր ակումբներում և հավաքականներում։
Տարվա լավագույն մարզչի թեկնածուներն են
Խաբի Ալոնսո («Ռեալ»),
Միկել Արտետա («Արսենալ»),
Անտոնիո Կոնտե («Նապոլի»),
Լուիս Էնրիկե (ՊՍԺ),
Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»),
Էդի Հաու («Նյուքասլ»),
Վենսան Կոմպանի («Բավարիա»),
Էնցո Մարեսկա («Չելսի»),
Ռոբերտո Մարտինես (Պորտուգալիայի հավաքական),
Առնե Սլոտ («Լիվերպուլ»)։
Նշենք, որ 2024 թվականին լավագույն ֆուտբոլիստի կոչումը նվաճել էր բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, իսկ տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Կառլո Անչելոտին («Ռեալ»)։





























