ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի երկրորդ ռակետ Մեդվեդևը եզրափակչում է

 Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ հաղթեց 7:6 (7:5), 4:6, 6:4, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։

 

Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։ 6-րդ ռակետը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել 7-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին։ Նադալը մեկ անգամ է նվաճել Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը։

 

Մեդվեդեւն անցած տարի եւս հասել էր եզրափակիչ եւ պարտվել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

Քաղաքականություն

Պատահարներ