ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում:
Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:
Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:
Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և Դատախազությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԶՊՄԿ-ն զիջումների է գնում. հայտարարություն
ԶՊՄԿ-ն խոստանում է, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով. նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա էլ թողնենք էստեղ` իր եղջերավորները գան ուտեն». ցուցարար
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթի մասնակիցները մոտեցան ԱԺ-ին և ակցիա իրականացրեցին. «...
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և մրգի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին
Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: ԱՀ հան...
WCIT 2019 համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ ցանկանում են Հայաստանում ներդրում կատարել
Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնո...