Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և մրգի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին
Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից հայտնում են այս մասին:
Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար: Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը ներկայացված են աղյուսակում:
[b5121d545d44cfa1bc54a3fe73019335.jpg]
Սպառողներին հորդորում են զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել գործող թեժ գծերի միջոցով:
Շուկայում տարբեր ապրանքատեսակների հետագա իրացման վերաբերյալ տրամադրվելու է լրացուցիչ տեղեկատվություն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին
Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...
Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն մարտի 1-ից մայիսի 12-ը
Կառավարության այսօրվա` փերվարի 2-ի նիստի ընթացքում մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջ...
Գլխավոր դատախազությունը պահանջել է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, չեխական ընկերության բաժնետոմսերի արժեքը`1 մլն 608 հազար 540 դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...
ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը տեղեկացնում է` անել հետևյալ քայլերը երկրաշարժի ժամանակ
ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը ուղեցույց է մշակել, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ: Ուղեցույցում մասնավորապե...