Պապոյանը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տեղափոխվող հացահատիկի մասին
Բանական միտք չէ այն, որ եթե մեր երկրի սահմանները բացում ենք, ապա կախման մեջ ենք ընկնում Ադրբեջանից, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:
«Եթե էդքան լավ բան է փակ սահմանը, կներեք, եկեք էն երկու սահմանն էլ փակենք: Սա աբսուրդ է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չզարգանար, որպեսզի իրենք կարողանային իրենց խնդիրները լուծել: Սա մեր դիվերսիֆիկացիայի և քաղաքականության, և ռազմավարության հետ է կապված: Մենք հիմա ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք ոչ թե, այսպես ասած, աշխարհից պետք է կախված լինենք մեկ հաստ պարանով, այլ պայմանական, ավելի բարակ 100 պարանից»,- ասել է նախարարը:
Ըստ Պապոյանի՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ճամփա ընկած հացահատիկն առաջին ծիծեռնակն է:
«1,000 տոննա ռուսական և 1,000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել: Սա պետական գնում չէ: Մանսավորը գումարը փոխանցել է Ռուսաստան և Ղազախստան, էնտեղ բարձել են իր ցորենը և այն հասնում է Հայաստան»,- նշել է Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օրբանը ևս սպառնում է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային
Սերբիայից հետո Հունգարիան: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է Ուկրաինային, որ կարող է որոշել դադարեցնե...
90-ականները վերադառնում են․ Financial Times-ը՝ ՀՀ-ից ՌԴ մեքենա արտահանման մասին
Անցած տարվա հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից գրեթե 3 մլն դոլարի ավտոմեքենա է ներկրել։ Արդեն մեկ տարի անց ծավալներն աճել են գրե...
Փորձագետն՝ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին․ NEWS
Էներգակիրները՝ գազը, նավթը, գյուղմթերք չեն, մսամթերք չեն, դրանք ռազմավարական ազդեցության գործիք են: Այս մասին NEWS.am-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկային արտոնությունները չեն բերում ցանկալի արդյունքի. Վահե Հովհաննիսյան
Միջազգային գործընկերները նկատում են, որ Հայաստանը մեծ քայլեր է արել ստվերային տնտեսության ճեղքի կրճատման ուղղությամբ: Այ...