Օրբանը ևս սպառնում է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային
Սերբիայից հետո Հունգարիան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է Ուկրաինային, որ կարող է որոշել դադարեցնել երկրին էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե այդ երկիրը չվերսկսի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։
Օրբանը նշել է, որ Սլովակիան արդեն բարձրացրել է այս հարցը։ Նա հիշեցրեց, որ Ուկրաինայի թշնամական գործողություններին ի պատասխան՝ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը և որոշել է արգելափակել ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի «պատերազմական վարկը»։
«Կա մեկ այլ հարց, որը ես այժմ ուշադիր ուսումնասիրում եմ։ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի զգալի մասը գալիս է Հունգարիայից, և եթե մենք դադարեցնենք դրա մատակարարումը, այնտեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Սլովակները երեկ բարձրացրել են այս հարցը, և անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կձեռնարկենք այս քայլը», - ասաց Օրբանը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանը՝ Կարապետյանի մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ֆեյսբուքում» կատարած գրառմամբ նշել է, որ պառակտված ընդդիմությունը միավորելու միակ...
ԱՄՆ-ը լայնածավալ ռшզմական գործողություն է սկսել Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝...
Սյունիքում պետությանը վերադարձվել է 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, 103 մլն դրամ. Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունի...
ԱՄՆ-ը պատրաստվում է վերագործարկել դիվանագիտական ներկայությունը Սիրիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանության աշխատանքը վերսկսելու մտադրությա...