Փորձագետն՝ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին․ NEWS
Էներգակիրները՝ գազը, նավթը, գյուղմթերք չեն, մսամթերք չեն, դրանք ռազմավարական ազդեցության գործիք են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին:
«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք, որ գազն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական զենք՝ այս կամ այն աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար: Այս ամբողջ քաղաքականության իրականացման դեպքում, ապա դուրս մղելով ռուսական գազը, բացարձակ կախվածության մեջ կարող ենք հայտնվել ադրբեջանական գազից: Փաստորեն մենք մեր ազգային անվտանգության հենասյուներից մեկը դնում ենք Ադրբեջանից կախված վիճակում: Պետք եղած պահին Ադրբեջանը կարող է դադարեցնել գազի մատակարարումները Հայաստան»,-ասաց նա:
Անդրադառնալով պնդումներին, թե Վրաստանը ամբողջությամբ ներկրում է ադրբեջանական գազ, Դավթյանն ասաց. «Գիտե՞ք, որ Վրաստանը վերջին 3 ամսում նույքան ծավալով բնական գազ է ներկրել, Ադրբեջանից, որքան ՌԴ-ից: Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին: Բացի այդ, կոմերցիոն տեսակետից ռուսական գազն ավելի էժան է, քան ադրբեջանականը: Իհարկե, Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը, բայց արդյոք մենք պատրաստ ենք սպառողական մոտեցմանը զոհ գնալով վտանգենք մեր ազգային անվտանգությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք. ԿԲ նախագահ
ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ...
ՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրա...
Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի
Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցեն...