90-ականները վերադառնում են․ Financial Times-ը՝ ՀՀ-ից ՌԴ մեքենա արտահանման մասին
Անցած տարվա հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից գրեթե 3 մլն դոլարի ավտոմեքենա է ներկրել։ Արդեն մեկ տարի անց ծավալներն աճել են գրեթե տասն անգամ։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Ըստ հոդվածի՝ 2023 թվականի ապրիլին Հայաստանում 34 միլիոն դոլարի ամերիկյան ավտոմեքենա է ներկրվել։
«Հայաստանը ավտոմեքենա արտադրող երկիր չէ, սակայն ավտոմեքենաների արտահանումը փոքր երկրից՝ Հայաստանից դեպի Ռուսաստան աճել է՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո» ,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հոդվածում նաև հաղորդվում է, որ Հայաստանի համար սա հանգեցրել է տնտեսական հսկայական «բումի»։ Մինչ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելը, Հայաստանը ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի ավտոմեքենա։ Սակայն մեկ տարի անց այդ թիվը հասել է 29,5 միլիոն դոլարի:
Հոդվածում նշվում է, որ ռուս սպառողները դիմել են երրորդ երկրներին՝ այնտեղ փնտրելով այն ապրանքատեսակները, որոնք դուրս են եկել ՌԴ-ից՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Այդպիսի երկրներից են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը։
«Այս բիզնեսը վաղուց գոյություն ունի։ Այն շատ տարածված էր 90-ականներին, քանի որ պաշտոնական շուկան դեռ չէր զարգացել», - նշում է հոդվածագիրը՝ նկատի ունենալով Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո այն ժամանակաշրջանը, երբ առևտուրը հաճախ գաղտնի էր իրականացվում։
«Հիմա մենք վերադառնում ենք այդ օրերին» , - ասվում է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհի շրջանցիկ հատված կկառուցի
Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին 5 կիլոմետրանոց շրջանցիկ հատված կառուցել, քանի որ գոյություն...
Լկտիություն և անշնորհքություն է․ Պուտինը՝ հացահատիկի գործարքի շրջանակում ՌԴ-ի պայմանները չկատարելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լկտիություն և անշնորհքություն է անվանել հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանի պայմանները...
Պուտինը պայմաններ է դրել հացահատիկի գործարքին վերադառնալու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին, եթե իր գյուղատնտեսական...
Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ․ Արարատ Միրզոյան
Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշն...