ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկային արտոնությունները չեն բերում ցանկալի արդյունքի. Վահե Հովհաննիսյան
Միջազգային գործընկերները նկատում են, որ Հայաստանը մեծ քայլեր է արել ստվերային տնտեսության ճեղքի կրճատման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք բարելավելու ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, մասնավորապես վարչարարական ճեղքի մասով շարունակելու ենք տարեկան 0,5 տոկոսային կետով բարելավումը եւ նպատակ ենք ունենալու հաջորդ տարվանից 0.25 տոկոսային կետերով հարկային ճեղքի նվազումը: Սա կնշանակի, որ փոփոխություններ ենք իրականացնելու հարկային համակարգում, որպեսզի հարկային արտոնությունները շարունակաբար չեղարկենք, եւ մեր աջակցության ծրագրերն իրականացնենք ֆիսկալ գործիքներով:
Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հարկային արտոնությունները, որ կան մեր համակարգում, դրանք, ի վերջո, չեն բերում ցանկալի արդյունքի, դրանք նույնիսկ երբեմն թույլ են տալիս, որ տարբեր տնտեսվարողներ տեղավորվեն այդ հարմար համակարգերում եւ խուսափեն հարկերից»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում. ԱԺ պատգամավոր
ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ–ում։ Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազը, բենզինը, դիզվառելիքը թանկացել են․ պատգամավոր
Թանկանում, կրկնապատկվում են բենզինի, հեղուկ գազի և դիզվառելիքի գները։ Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի...
Կենտրոնական բանկը զգուշացնում է
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու...
ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ նիստում որոշում է ընդունվել
Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրաս...